211652_close_icon

Ռուբիոն ու Լավրովը քննարկել են Ստամբուլում ուկրաինա-ռուսական բանակցությունների արդյունքները

views-count496 դիտում article-date 17:18 17-05-2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների տեսլական պատրաստելու մասին պայմանավորվածությունները։

Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում։

Նմանատիպ նյութեր