211652_close_icon
views-count1033 դիտում article-date 09:16 13-05-2025

Արգենտինայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արգենտինայի Սանտա Կրուս նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Ռիո Տուրբիո քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 11,6 հազար մարդ: Օջախը գտնվել է 131 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր