Արգենտինայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Արգենտինայի արևմտյան մասում կիրակի երեկոյան ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է Ria Novosti-ն։
Ըստ կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Սան Խուան քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 62 կմ խորության վրա։
Ավերածությունների ու տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։