211652_close_icon
views-count865 դիտում article-date 10:32 03-11-2024

Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արգենտինայի Մենդոսա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Փոխանցում է News.am-ը։

Կենտրոնի տվյալներով,  էպիկենտրոնը գտնվել է Սան Ռաֆայել քաղաքից 159 կմ հարավարևմուտք, որտեղ ապրում է մոտ 109 հազար մարդ։ Օջախը գտնվել է 176 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր