Մահմուդ Աբբասը Պուտինին ասել է, որ Պաղեստինը Գազայի հատվածում հրադադար է ցանկանում
Պաղեստինը ցանկանում է հրադադար Գազայի հատվածում և մարդասիրական խնդիրների լուծում, հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ներկայումս շատ դժվար պայմաններում ենք ապրում՝ կապված ռազմական իրավիճակի և հրադադարի կնքման հարցերի հետ։ Սա վերաբերում է և՛ Արևմտյան ափին, և՛ Գազային։ Մենք հրադադար ենք ուզում։ Մենք մարդասիրական հարցերի լուծում ենք ուզում», - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ասել է Աբբասը։
Նա նաև դեմ է արտահայտվել պաղեստինցիների Գազայի հատվածից վտարմանը, որի մասին նախկինում խոսել էր ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, և անընդունելի հայտարարել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը։
«Մենք դեմ ենք Պաղեստինից դուրս պաղեստինցիների տեղահանմանը, ինչպեսի մասին խոսել է նախագահ Թրամփը։ Մենք չէինք ցանկանա տեսնել Գազայի հատվածում ստեղծված «Մերձավորարևելյան Ռիվիերա»։ Այս ծրագիրն անընդունելի է, ուստի մենք մերժել ենք այն և չենք կարող ընդունել այն», - ասել է Աբբասը։
Նա նաև քննադատել է անկլավում ամերիկյան վարչակազմ ստեղծելու գաղափարը։