Պաղեստինը չեղյալ կհայտարարի Իսրայելի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները. Մահմուդ Աբբաս
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո այսուհետ չի կարող Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալ, հաղորդում է Ria Novosti-ն։
Նա կոչ է արել գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին նույնպես չեղարկել Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավովածությունները։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ։
Ի տարբերություն Իսրայելի՝ աշխարհի շատ պետություններում Թրամփի հայտարարությունը բացասական արձագանք ստացավ։