211652_close_icon

Հնդկաստանը հայտնել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտում է հրադադարը

views-count1240 դիտում article-date 10:54 04-05-2025
Հնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով` Ջամու և Քաշմիր միացյալ տարածքում:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին PTI գործակալությանը հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Ջամուի և Քաշմիրի միարք շրջաններում»,- մեջբերում է PTI-ն ՊՆ-ի խոսքերը:

Նշվել է նաև, որ հնդկական բանակը պատասխանել է արագ և համաչափ:

 

Նմանատիպ նյութեր