11157 դիտում
20:20 01-01-2022
Հնդկաստանը և Պակիստանը գերիների և միջուկային օբյեկտների ցուցակներ են փոխանակել
Հնդկաստանը եւ Պակիստանը շաբաթ օրը փոխանակել են երկրների միջուկային օբյեկտների եւ հարեւան երկրում գերության մեջ գտնվողների ցուցակները։ Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական կայքում։
Միջուկային օբյեկտների ցուցակի փոխանակումը տեղի է ունեցել նման օբյեկտների վրա հարձակումների կանխման մասին 1988թ. պայմանագրի համաձայն։ «Հնդկաստանը եւ Պակիստանն այսօր [հունվարի 1-ին] դիվանագիտական խողովակներով միաժամանակ Դելիում եւ Իսլամաբադում փոխանակել են միջուկային օբյեկտների ցուցակներ, ինչը համապատասխանում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին Համաձայնագրին»,- ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Պայմանագիրը նախատեսում է, որ Հարավային Ասիայի հարեւան միջուկային տերությունները յուրաքանչյուր տարվա սկզբին միմյանց ծանուցում են իրենց տարածքում միջուկային օբյեկտների մասին, որպեսզի կանխեն չարտոնված գրոհները դրանց դեմ։ Այս միջոցը համարվում է կարեւորագույններից մեկը տարածաշրջանում անվտանգության պահպանման իմաստով։ Այդ փաստաթղթերի առաջին փոխանակումը տեղի է ունեցել 1992թ. հունվարի 1-ին։
Երկու երկրները նաեւ միմյանց են փոխանցել մյուս կողմի քաղաքացիների ցուցակները, որոնք գտնվում են իրենց բանտերում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ փոխանակումը տեղի է ունեցել դիվանագիտական խողովակներով, 2008թ. համաձայնագրի համապատասխան. ըստ դրա՝ ցուցակների հանձնումը տեղի է ունենում տարին երկու անգամ՝ հունվարի 1-ին եւ հուլիսի 1-ին։ «Հնդկաստանը Պակիստանին է հանձնել 282 քաղաքացիական անձանց ցուցակներ՝ Պակիստանի քաղաքացիներ եւ 73 ձկնորսներ, որոնք բանտարկված են Հնդկաստանում։ Նույն կերպ Պակիստանը հանձնել է կալանքի տակ գտնվող 51 քաղաքացիական անձ եւ 577 ձկնորս ցուցակներ, որոնք հնդիկ են կամ կարող են հնդիկ լինել»,- նշել են Հնդկաստանի ԱԳՆ-ում։
Հնդկաստանի եւ Պակիստանի քաղաքացիները հաճախ հայտնվում են սահմանի այն կողմում լեռնային շրջաններում ոչ հստակ սահմանազատման պատճառով։ Կալանավորվածների մեջ շատ են նաեւ ձկնորսները։ Թե՛ Հնդկաստանի, թե՛ Պակիստանի առափնյա պահպանությունը մշտապես կալանավորում է նրանց սահմանակից տարածքային ջրեր ներթափանցելու համար։ Դրա գլխավոր պատճառներից մեկը Արաբական ծովում ծովային սահմանի անորոշությունն է երկրների միջեւ, բացի այդ, ձկնորսանավակները հաճախ սարքավորումներ չեն ունենում, որոնք թույլ կտային ճշգրիտ որոշել իրենց գտնվելու տեղը։ Ընդ որում՝ Իսլամաբադն ու Նյու Դելին պարբերաբար ազատ են արձակում հարեւան երկրի կալանավորված քաղաքացիներին։

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
17:30 20-05-2024
Լիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
1520 դիտում
14:49 21-12-2020
Համացանցում տարածվում են գերիների չճշգրտված ցուցակներ․ ՔԿ
874 դիտում
15:50 05-06-2015
Պակիստանը բանակցություններ չի վարում Սաուդյան Արաբիայի հետ միջուկային հարցերով
Այս բաժնից
856 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4303 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1273 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար