211652_close_icon

Դոնալդ Թրամփը իր ուղերձում չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը

views-count2509 դիտում article-date 21:32 24-04-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

Իր ուղերձում, սակայն, ԱՄՆ նախագահը չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հիշատակում այն հրաշալի հոգիներին, որ տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ։

Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության»,- ասվում է ուղերձում:

 

Նմանատիպ նյութեր