9841 դիտում
17:47 24-04-2019
Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը: [url=https://armenpress.am/arm/news/972500.html]«Արմենպրես»[/url]-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը:
Այս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին վստահեցնելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք նպաստներն այն մեծահոգի ամերիկացիների, ովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Հիշելով բոլոր նրանց, ովքեր տառապեցին, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, կառուցեցին առույգ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում և Միացյալ Նահանգներում:
Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:
Նմանատիպ նյութեր
14782 դիտում
19:54 24-04-2017
Թրամփը նույնպես կրկնեց Օբամայի «Մեծ եղեռն» եզրույթը
26770 դիտում
20:15 24-04-2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն անվանեց 1915-ի իրադարձությունները
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը