Թուրքիան հույս ունի, որ Օբաման չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. Վոլքան Բոզքիր
Թուրքիան մեծ հույսեր ունի, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ելույթում չի արտասանի «Հայոց ցեղասպանություն»-ը, հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության ինտեգրման հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը:
Բոզքիրը հայտարարել է, թե «մինչ հայկական սփյուռքը և Հայաստանի իշխանություններն օգտագործում են աշխարհահռչակ մարդկանց, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է, Թուրքիան իր պետական քաղաքականությունն է վարում»: