211652_close_icon
views-count3178 դիտում article-date 15:37 20-04-2025

Հայաստանի տափօղակով հոկեյի թիմը՝ արծաթե մեդալակիր երևանյան ԱԱ-ում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը IV դիվիզիոնի աշխարհի երևանյան առաջնությունում դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում կայացած վերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցել է Ինդոնեզիայի հետ և առավելության հասել 1:14 հաշվով:

Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Ուզբեկստանը:

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում։

 

Նմանատիպ նյութեր