Մոնրեալում կայացավ պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը․ Պատմության այս օրը
1842 թ. - ծնվել է Ալեքսանդր Մանթաշյանցը, հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող (մահ. 1911 թ.)։
1845 թ. - Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։
1847 թ. - ծնվել է Ալեքսանդր Բելլը, շոտլանդացի նշանավոր գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտարարը (մահ. 1922 թ.)։
1861 թ. - Ալեքսանդր II կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը։
1875 թ. - Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացավ պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։
1878 թ. - Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը։
1898 թ. - ծնվել է Էմիլ Արթինը, հայազգի մաթեմատիկոս (մահ. 1962 թ.)։
1918 թ. - ստորագրվեց Բրեստի պայմանագիրը։
1923 թ. - Նյու Յորքում վաճառքի հանվեց Թայմը՝ աշխարհում նորությունների առաջին շաբաթաթերթը։
1949 թ. - ծնվել է Արթուր Մեսչյանը, հայ ճանաչված ճարտարապետ և երաժիշտ։