211652_close_icon
views-count1750 դիտում article-date 17:02 16-02-2025

Հայկական գամփռն ընտրվել է որպես ՀՀ-ում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման

Գամփռը Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանն է։
Փորձագիտական ​​ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։

«Հայկական գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է այն բոլոր եղանակային պայմաններում:

Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշը։

«Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- Էլլայի խոսքն է մեջբերում Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Թալիսման Գամփռը կուրախացնի ապրիլի 13-ից 19-ը Երևանում կայանալիք մրցաշարի երկրպագուներին:

 

Նմանատիպ նյութեր