Հակասանիտարական վիճակ՝ Երևանում. մի քանի տարի է՝ կեղտաջրերը լցվում են մարդկանց տները, գարշահոտն էլ հասնում է մինչև դպրոց, իսկ «Վեոլիա ջուրն» ու Մալաթիայի թաղապետարանը «մուկն ու կատուն» են խաղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի բազմաթիվ բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում «Վեոլիա ջրի» և Մալաթիայի թաղապետարանի հասցեին։
Այսօր՝ ապրիլի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«2018 թվականից էս մեր թաղը գարշահոտ է շնչում ու պատճառը ոչ թե բնակիչների փնթի ապրելու մեջ է, այլ «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի։ Մենք՝ բնակիչներով, ինչքան հնարավոր է պայքարում ենք այս գարշահոտի դեմ, սակայն ոչ մի արդյունք։ Դիտահորերից կեղտաջրերը 6-7 տարի է հոսում են։ Անգամ հարևանությամբ դպրոց այցելող աշակերտները էս հոտի պայմաններում են ուսում ստանում։
Զանգահարում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ դա մեր գործը չէ, դիմեք թաղապետարան, զանգում ենք թաղապետարան, այնտեղից էլ նույն պատասխանը։ Մի քանի անգամ էլ դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ հավատալով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կազդի «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետի վրա բայց, զուր, ոչ մի օգուտ։
Ասում եք՝ պայքարում եք խոլերայի դեմ, խոլերան էլ ո՞նց է լինում. գարշահոտը մի քանի հարյուր մետրից զգացնել է տալիս ու անգամ կեղտաջուրը լցվում է մարդկանց տները, նկուղներ, ննջասենյակներ, իսկ «Վեոլիա ջուրն» ու Մալաթիայի թաղապետարանը շարունակում են մուկն ու կատուն խաղալ։
Վճարումները կանոնավոր կատարում ենք, անգամ 1 օր չենք ուշացնում, բայց դրա փոխարեն ստանում ենք զրո սպասարկում, գումարած՝ գարշահոտ, սրտխառնոց, էլ չենք ասում, որ օրերը տաքանալուն պես մոծակներն ու մլակները սաղիս «գզզում» են։ Ամառվա տապին վախենում ենք դուռ ու լուսամուտ բաց թողնենք։ Ամոթն էլ լավ բան է, ուրիշ ժամանակ այդ «վայ» չինովնիկները կհայտարարեն, թե իրենց սիրտը ցավում է բնակչի ու սպառողի համար, մինչդեռ ձեր անգործության հետևանքով էլ սիրտներս չի դիմանում էդ գարշահոտին։
Համոզված ենք, որ դուք 10 րոպեից ավել էս հոտը չեք շնչի, եթե գաք էստեղ, մի քանի վայրկյան հետո հոտից «մակարովի գյուլլի» նման կփախնեք։ Եկեք, քարերը փեշներիցդ թափեք ու իրոք մտածեք ժողովրդի մասին, գործ արեք, մի քանի մետր խողովակ պիտի փոխեք ու 1-2 դիտահոր մաքրեք, բայց դա էլ չեք անում ու դրա հետևանքով օրվա 24 ժամը գարշահոտ է տիրում այս փողոցում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի