211652_close_icon

Ալժիրը վտարում է 12 ֆրանսիացի դիվանագետի. Փարիզը պատասխան քայլեր է խոստացել

views-count535 դիտում article-date 13:52 14-04-2025
Ալժիրի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 12 ֆրանսիացի դիվանագետի։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոյին։

«Ալժիրի իշխանությունները մեր 12 աշխատակիցներին խնդրել են 48 ժամվա ընթացքում լքել Ալժիրի տարածքը»,- նախարարի խոսքը մեջբերում է հրատարակությունը։

Ըստ Le Figaro-ի, խոսքը վարչական և դիվանագիտական ​​անձնակազմի անդամների մասին է, որոնք կապված են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հետ: Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ Ալժիրը արտաքսում է դիվանագետներին՝ ի պատասխան հանցագործություններ կատարելու  համար Ֆրանսիայից ալժիրի երեք քաղաքացիների արտաքսման։ 

Ինչպես նշել է Բարրոն, Ալժիրի այս քայլն անպատասխան չի մնա։

2024 թվականի հուլիսի վերջին Ալժիրի իշխանությունները որոշել են անհապաղ հետ կանչել իրենց դեսպանին Ֆրանսիայում, քանի որ Փարիզը ճանաչել է Արևմտյան Սահարային ինքնավարություն տրամադրելու Մարոկկոյի ծրագիրը որպես հակամարտության կարգավորման միակ հիմք։ Ալժիրը երկար տարիներ պաշտպանել է Սահրաուի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքը։

2025 թվականի ապրիլի 6-ին Բարրոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի հետ հանդիպումից հետո ասել էր, որ Ֆրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր