Ֆուտբոլային փորձագետ Վալերի Ռեյնգոլդը իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի հավաքականի առաջիկա մրցակցի` Ալժիրի հավաքականի վերաբերյալ: Նշենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի և Ալժիրի հավաքականները ընդգրկվել են H խմբում, որտեղ բացի վերոնշյալ հավաքականներից հանդես կգան նաև Բելգիայի և Հարավային Կորեայի ընտրանիները:
« Ես երեկ դիտեցի Հայաստանի և Ալժիրի հավաքակաների մրցավեճը: Հայաստանի հավաքականը ուժեղ մրցակից է, սկայն Ալժիրը նրանց պարզապես «ճղեց»: Եվ դա մեր մրցակցին է: Շատ լուրջ թիմ է: Եթե մենք չկարողանանք խմբային փուլի առաջին խաղում հաղթել կորեացիներին, ապա հետագայում մեզ համար շատ բարդ է լինելու: Եթե այդպես լինի, ապա պետք է ճամպրուկները հավաքել»,- Ռեյնգոլդի խոսքերը մեջբերում է Советский Спорт-ը: