211652_close_icon
views-count2117 դիտում article-date 08:59 19-12-2014

Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորաոպես հետևյալ կերպ. «էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու»: Դա իրականոմ հարց չէ, այլ բողոք և միաժամանակ հրավեր՝ խոսելու ազգի և «հարց տվողի» դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով: Նախ՝ ինքդ քեզ բնութագրելով որոպես «խեղճ», «բազմաչարչար», «կոտորված», «տառապած»՝ դու օգտագործում ես «ինքնակործան» բառեր: Այսինքն՝ եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս, որովհետև քո հիմնական գործն է լինելու ուրիշների մեջ խղճահարություն առաջացնելը և քո նման «խեղճերի» շրջապատում նստելն ու կյանքից բողոքելը: Այս մտածելակերպով դու քեզ և քո ազգը ներկայացնում ես որոպես կամազուրկ մի տաշեղ, որին տանում–բերում են կյանքի այս օվկիանոսում և «վերջը» շոպրտելու են մի ափամերձ տարածքում: Այդ դեպքում մնում է հուսալ, որ օվկիանոսը, այսպես ասած, «հայանպաստ» կլինի»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր