211652_close_icon

Թուրքիայում է գտնվում Եվրոպայի ամենամեծ բանտը

views-count2287 դիտում article-date 19:58 09-04-2025
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրում» կառուցվելու է 832 քմ մակերեսով երկու հարկանի նոր շենք: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի 9.9 մլն լիրա (մոտ 263.000 դոլար)։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Այդ բանտի վերաբերյալ Թուրքիայի Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի պատրաստած զեկույցում նշվում է, որ այնտեղ պահվում է 22.781 դատապարտյալ։

Ներկայումս այնտեղ է կալանավորված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Մարմարայի բանտը համարվում է Եվրոպայի ամենամեծ բանտային համալիրը։ Այն շահագործման է հանձնվել 2008 թվականին։ Բաղկացած է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։

Բանտային համալիրի  ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 1 մլն քառակուսի մետր:

Նմանատիպ նյութեր