2941 դիտում
21:18 15-03-2014
Կանանց բանտը փակելն արդարացված է
Բաց հասարակության գաղափարը բացառում է ազատազրկումը՝ որպես պատիժ: Այն երկրներում, որտեղ հասարակությունը բաց է, արդարադատությունն աստիճանաբար անցում է կատարում այնպիսի պատիժների, որոնք չեն ենթադրում մարդու ազատազրկումը: Մանավանդ, որ բաց հասարակությունը ժողովրդավարական է:
Առաջ հավասարությունը, եղբայրությունը արժեքներ էին առանձին խմբերի համար, իսկ բնակչության մեծ մասի համար դրանք հարաբերական էին: Ազատությունը միայն մի խումբ մարդկանց համար էր, մյուսներն ազատ չէին: Ք. ա. 6-րդ դարում Հունաստանի արքոնտ Սոլոնի բարեփոխումներից հետո ազատությունը դարձավ համընդհանուր արժեք, որը Մակեդոնացու սրով տարածվեց աշխարհում:
Միջնադարում ազնվականներին չէին ազատազրկում, այլ մահապատժի էին ենթարկում: Անազատներին՝ ստրուկներին, նույնպես չէին ազատազրկում, մտրակի հարված էին տալիս, օրերով կապում ծառին, տանջում: Ազնվականներին սպանում էին, որովհետև համոզմունք կար, թե ազնվականը չի կարող սխալվել: Իսկ եթե սխալվել է, ուրեմն սատանա է մտել մեջը, որին պետք է սպանել՝ մարդուն սպանելով: Իսկ անազատներին վերաբերվում էին ինչպես անասունի: Նրանց ծեծում, տանջում էին, որ տեղը բերեն ու տիրոջը լավ ծառայեն:
Նոր ժամանակներում ընդունվեց, որ մարդիկ հավասար են: Այս մեծ առաջընթացից հետո ստիճանաբար վերացվեցին մահապատիժը, ծեծն ու տանջանքները, սակայն վերականգնվեց ազատազրկումը՝ որպես պատիժ: Ազատազրկումը համարվեց մարդասիրական պատիժ՝ ծեծի, տանջանքի, մահապատժի համեմատությամբ:
Այսօր եկել է նաև ազատազրկումը վերացնելու ժամանակը: Այն իրեն այլևս չի արդարացնում: Ժամանակն է ավելի մարդասիրական մոտեցումներ կիրառել օրինախախտների նկատմամբ: Այստեղ անելիք ունեն պատգամավորը, նախարարը, հոգեբանը, մշակույթի գործիչը, ուսուցիչը, հոգևորականը:
Այսօր կանանց ազատազրկման մեջ պահելը բարբարոսություն է: 21-րդ դարում, բաց, ժողովրդավարական հասարակությունը պարտավոր է հրաժարվել կանանց ազատազրկելու գործելակերպից: Մեծ չափերի արտագաղթ, ծնելիության անկում ունեցող հասրակությունը կարող է իրեն թույլ տալ փակել կանանց բանտը:
Ի վերջո, գենդերային հավասարության մասին քննարկումները հասարակական բուռն արձագանք են գտնում: Պատվախնդիրներն, ավանադապահները անխնա քննադատության են ենթարկում նրանց, ովքեր փորձում են խոսել կանանց և տղամարդկանց հավասարության մասին: Այս տեսանկյունից լիովին արդարացված է կանանց բանտը փակելը, քանի որ կանանց և տղամարդկանց նկատմամբ նույն պատիժը կիրառելն անբարոյական է:
Այն երկիրը, որն առաջինը կփակի կանանց բանտը, մեծ քայլ կատարած կլինի քրիստոնեական, ժողովրդավարական աշխարհում: Որոշ ժամանակ նա կարող է առաջատար լինել և մարդասիրական, բարոյական օրինակ ծառայել աշխարհին:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
6806 դիտում
16:47 22-10-2020
«Հայելու առաջ» հաղորդումը փակելն ուղղակի բռնություն է, սա այլ խոսքով չես բնութագրի. Միհրդատ Մադաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7395 դիտում
16:33 04-03-2016
Ի՞նչ տեսք ունի բանտը, որտեղ 18 ամիս անցկացրեց «Բավարիայի» նախկին նախագահը. ֆոտոշարք
3588 դիտում
23:33 15-08-2018
Բանտը երեխաների տեղը չէ․ Մոսկվայում «Մայրերի երթ» է անցկացվել
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21202 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու