211652_close_icon

Սուրեն Սահակյանն ու Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին. պատճառը Հ1-ի բակում տեղի ունեցած ծեծկռտուքն է

views-count1129 դիտում article-date 20:42 05-04-2025
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի եւ Արեգ Քոչինյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սահակյանը ու Քոչինյանն անցած տարի փետրվարի 23-ին Հ1-ի հաղորդումից հետո դուրս են եկել հեռուստաընկերության վարչական շենքից, գնացել բակային հատված, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորյալ կերպով միմյանց հարվածներ են հասցրել: Ծեծկռտուքի հետեւանքով Սուրեն Սահակյանը ստացել էր թեթեւ մարմնական վնասվածք:

Հիշեցնենք՝ քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։

Նմանատիպ նյութեր