Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ. պատճառը աղջկա «թեմա»-ն է. ժամանել են մարզի քրեական ոստիկանության վարչության և Վեդիի ոստիկանության և քննչական բաժինների պետերը
Մարտի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում ավտոմեքենաների հետապնդում է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնում է նշված վայր՝ ընթացքում ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցվում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվում է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու նրա ուղևորը Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում հետապնդել են Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են նաև Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Արման Մկրտչյանն ու 21-ամյա Ալբերտ Ղարիբյանը, որի ժամանակ որսորդական հրացանով կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ոստիկանության Վեդիի բաժնի և Արարատի մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արմեն Պ.-ին, ով եղել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ վերջինը իր անվամբ հաշվառված «Walther» տեսակի հրացանից վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել Սարգիս Մ.-ի ավտոմեքենայի ուղղությամբ:
Արարատի մարզի քրեական և ոստիկանության Վեդիի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Արմեն Պ.-ին, Արմեն Գ.-ին, «Chevrolet» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ավտոմեքենաները՝ ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետապնդումը, որի ժամանակ հնչել են կրակոցներ, եղել է աղջկա պատճառով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։