211652_close_icon

Կավելաշվիլին և Գաֆարովան քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին

views-count778 դիտում article-date 19:32 11-03-2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները։ Ընդգծվել է տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում երկրների միջև հաջող համագործակցության կարևորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում։

Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության հարցեր։

Նմանատիպ նյութեր