211652_close_icon
views-count4280 դիտում article-date 16:52 05-03-2025

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի հունվարի 27-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում։

Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական զարգացման ծրագրի իրագործմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի հետագա բարելավմանն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։

Ներդրված միջոցները, մասնավորապես, կուղղվեն մանրածախ պորտֆելի ընդլայնմանը, թվային տեխնոլոգիաներում ներդրումներին, ինչպես նաև բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, ներառյալ՝ ռեբրենդինգի նախագծի ավարտը:

Բանկի կանոնադրական կապիտալը համալրման արդյունքում կազմում է շուրջ 190 մլրդ ՀՀ դրամ, իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 120մլրդ դրամ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ նյութեր