211652_close_icon
views-count13490 դիտում article-date 23:48 04-03-2025

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության «UAZ Patriot»-ը, «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած «Ford Transit», 34-ամյա Վրեժ Բ.-ի վարած «Mercedes» և 51-ամյա Արմեն Մ.-ի վարած  «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով UAZ-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ն.-ն տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, իսկ Mercedes-ի վարորդ Վրեժ Բ.-ն՝ «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի ռազմական ոստիկանության ծառայողները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր