45083 դիտում
11:47 31-12-2021
Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են UAZ Patriot-ն ու Nissan-ը. UAZ-ը կողաշրջվել է, 15-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ 16/9 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Էդիկ Ա.-ի վարած UAZ Patriot և Երևանի բնակիչ, 40-ամյա Արտակ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 15-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում պարեկներ Գևորգ Սարգսյանը, Նարեկ Հարությունյանը, Ռաֆիկ Բալյանն ու Լուսինե Մանուկյանը ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա, իսկ մինչ պարեկների ժամանումը խցանումը մոտ 1 կմ էր:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխացնել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+