211652_close_icon
views-count4335 դիտում article-date 23:52 28-02-2025

Երևանում կանխվել է մի քանի ճանապարհատրանսպորտային պատահար՝ շնորհիվ 44-օրյա պատերազմի մասնակցի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց շնորհակալանքի ու երախտիքի խոսքն էին ուղղում մի քաղաքացու, ով ցուցաբերել է սրտացավ մոտեցում, ճանապարհի երթևեկելի գոտում թափված ու վտանգավոր քարերը միայնակ հեռացրել է անվտանգ վայր։  

Ահազանգողներն ասում էին, որ դեպքը տեղի է ունեցել Սարալանջի փողոցում, որտեղ պատի մի հատված փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ամեն պահի կարող էր վտանգ առաջացնել վարորդների համար, քանի որ նախ մութ էր, ու արտաքին լուսավորությունը որոշ ժամանակ չի գործել և այդ քաղաքացին ճանապարհից հեռացրել է քարերը։

Քաղաքացիներն ասում էին նաև, որ հենց նման հոգատար քաղաքացու շնորհիվ է, որ կարող ես ի լուր աշխարհի հայտնել, որ մարդկությունը չի վերացել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ Էդուարդ Ալեքսանյանն է, ով 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից է եղել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր