211652_close_icon
views-count24423 դիտում article-date 09:29 15-08-2024

Վարժական հավաքների ծանուցագիր ստացած, 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը պնդում է, որ որդին ունի առողջական լուրջ խնդիրներ և չի կարող մասնակցել 25-օրյա հավաքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Կարմրավան գյուղի բնակիչ Նվարդ Գևորգյանը հայտնվել է անելանելի վճակում, քանի որ որդուն՝ 44-օրյա պատերազմի մասնակից 43-ամյա Մխիթար Գևորգյանին, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, կրկին վարժական հավաքների մասնակցության ծանուցագիր (պավեսկա) է եկել։

Այսօր՝ օգտոսոսի 14-ին, Ն․ Գևորգյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց․

«Որդիս ունի աչքերի խնդիր ու թութք։ Նրա միակ խնամողը ես եմ, քանի որ մենք երկուսով ենք ապրում։ Նա չնայած առողջական խնդիրներին մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Այն ժամանակ պետք է վիրահատեին, սակայն հենց պատերազմը վերջացավ, էլ չվիրահատեցին։ Դրանից հետո երկրորդ անգամ է «պավեսկա» գալիս տղայիս, բայց նա ի վիճակի չէ ծառայության։ Մենք ֆինանսական հնարավորության չունենք վիրահատելու, այն ինչ բոլորը դա են ասում և նաև գիտենք, որ վարժական հավաքների համար նա վարձատրվելու է, բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ որդիս չի կարող 25 օր առանց իմ խնամքի մնալ։ Գնացի զինկոմին ասեցի, ինձ շատ կոպիտ պատասխանեց, որ ոչինչ, թող գնա զորամաս, այնտեղ նվնվա, այնտեղից տանեն հոսպիտալ»։

Վերջում կինը հույս հայտնեց, որ իրավասու մարմինները հետևություն կանեն և իր որդուն՝ Մխիթարին, կազատեն վարժական հավաքների մասնակցությունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր