42679 դիտում
18:21 06-11-2023
ՀՀ ՆԳ նախարարի ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի հանձնարարականներով պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի վաշտի պարեկները 10 օր է «Թուլաթ»-ի նման այստեղ, այնտեղ և ամենուր են, ինչի շնորհիվ ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ ամեն անգամ հանդիպումների ժամանակ հանձնարարականներ են տալիս, այդ թվում, որ պարեկները ոչ միայն պետք է ցերեկային ժամերին, այլև գիշերը սնդիկի նման թաղ առ թաղ, փողոց առ փողոց շրջագայություններ կատարեն, ինչը լավագույն պրոֆիլակտիկ միջոցներից է հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ: ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի այս հանձնարարականներն էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը փոխանցել է ՊԾ ղեկավար կազմին, իր հերթին էլ տալով հանձնարարականներ, որ պարեկները պետք է լինեն ամեն տեղ, ինչպես հայտնի ֆիլմում «Թուլաթ»-ն էր՝ այստեղ, այնտեղ և ամենուր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 10 օր է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ապացուցում են, որ լավ աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել դրական, ահռելի արդյունքների: Ինչպես ժողովուրդն է ասում «սատանի ականջը խուլ», 10 օր է Վայոց ձորի վաշտի պարեկների ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում Ջերմուկում, Եղեգնաձորում, Վայքում և իրենց կողմից սպասարկվող տարածքներում ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել և այդ ամենը շնորհիվ ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտի պարեկների, ովքեր 24-ժամյա ռեժիմով ծառայություն են իրականացնում մարզում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16738 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ