211652_close_icon
views-count2386 դիտում article-date 09:50 18-02-2025

Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել ՀՀ-ի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում (տեսանյութ)

Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Հայաստանի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով ՆԳՆ-ին։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 մեքենա և տարբեր երկրների արժույթ։

Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում։

Քննությունը շարունակվում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր