211652_close_icon
views-count25984 դիտում article-date 12:40 01-05-2018

Արմեն Սարգսյանը կոչ է արել ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի ու Սահմանադրության շրջանակներում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ կապված, հայտարարություն է արել և հորդորել դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն: «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության, ինչպես նաեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Երեւանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր