211652_close_icon
views-count952 դիտում article-date 19:49 02-11-2026

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում

2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը Շվեդիայում անցկացվել է «Hotel Stockholm North by First Hotels Young Talent» շախմատի շրջանային մրցաշարերի շարքը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարերում հաջող հանդես են եկել գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը և վարպետության թեկնածու Համլետ Անտոնյանը։

Գևորգ Հարությունյանը «GM2610-3110 - I» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, զբաղեցրել 2-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 17 կետով։

Սարգիս Մանուկյանը «GM2610-3110 - II» մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի իր վերջին՝ երրորդ նորման։ Սարգիս Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավեց 37 կետով՝ հաղթահարելով միջազգային վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2400 վարկանիշային շեմը։

Համլետ Անտոնյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Գևորգ Հարությունյան) «IM2610-3110» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 50 կետով՝ հաղթահարելով ՖԻԴԵ-ի վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2300 վարկանիշային շեմը։

Նմանատիպ նյութեր