211652_close_icon

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

views-count979 դիտում article-date 16:49 16-02-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես արժևորում է անկախ պետա-կանության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի Հանրապետության անցած երկար ու դժվարին ճանապարհն ու հավատարմությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքներին։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում շարու-նակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի Հանրապետության կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»,- նշված է ուղերձում:

 

Նմանատիպ նյութեր