211652_close_icon
views-count1708 դիտում article-date 12:09 25-03-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն: Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-հունական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործնական համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի շահ մեր բարեկամ երկրների և բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների: Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու և առաջ մղելու հայ-հունական համագործակցության օրակարագը»:

Նմանատիպ նյութեր