211652_close_icon
views-count3024 դիտում article-date 15:46 27-08-2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ կստեղծի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում նոր հեռանկարային նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի զարգացման համար»: Նիկոլ Փաշինյանն իր բարեմաղթանքներն է հղել Պավել Ֆիլիպին և Մոլդովայի բարեկամ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր