211652_close_icon
views-count382 դիտում article-date 17:57 11-11-2026

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Հարավարևմտյան թաղամասով անցնող՝ վարորդների համար պատուհաս դարձած, աղբավայրի վերածված ճանապարհի հենապատերն ամբողջությամբ արդեն կառուցվել են. առաջիկայում կսկսվի գազախողովակի ու կոյուղատարի ապամոնտաժումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ արդեն հսկայական աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վարորդների համար պատուհաս դարձած, երկար տարիներ աղբավայրի վերածված ճանապարհի վերակառուցման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհաշինարարներն արդեն աշխատանքների մեծ մասն ավարտել են։ Կառուցվել են հենապատերը, մի մասի համար էլ արդեն հիմքն է լցվում։

Աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հետևում է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ով արդեն մի քանի անգամ այցելել է նշված վայր, տեղում ծանոթացել աշխատանքներին և այդ մասին տեղեկություններ հայտնել Տ․ Ավինյանին։

Առաջիկայում մոտ 180 մետր երկարությամբ հենապատերի կառուցումը կավարտվի, որից հետո այդ հատվածից ապամոնտաժվելսւ են կոյուղատարն ու գազախողովակը, որոնք անցկացվելու են այլ վայրով, որպեսզի հետագայում ճանապարհը խնդիրների չունենա գազի կամ կոյուղու արտահոսքի պատճառով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսվել էին «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վարորդների համար պատուհաս դարձած, աղբավայրի վերածված հատվածի շինարարական աշխատանքները։

Սեպտեմբերի 5-ին ճանապարհաշինարարներն արդեն սկսել էին պաշտպանիչ երկաթե պատնեշի կառուցումը, մինչ այդ նշված վայրից հեռացրել էին մի քանի տոննա շինարարական ու կենցաղային աղբ։

Նշված ճանապարհի կառուցումը կարելի է ասել մեծ նշանակություն ուներ Երևանը բեռնաթափելու համար ու երկար ու ձիգ տարիներ ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը ամեն անհնարն անում էին, որպեսզի օր առաջ շինարարությունը սկսվեր սակայն կար քաղաքացու բողոքը, որը քննվում էր մեր արդարադատ դատարանի կողմից, ինչի պատճառով էլ դատարանն արգելել էր, որպեսզի շինաշխատանքներ կատարվեին։

Նշված ճանապարհի աշխատանքների կատարման համար անզիջում պայքար էր տարել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ում նաև պետք էր շնորհակալություն հայտնել, քանի որ շատերի նման չէր բարձրաձայնել մեկ անգամ ու վերջ, շատերի նման մեկանգամյա շոու չէր սարքել, նկարվել ու վերջ, այլ օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ պայքարել էր, որպեսզի օր առաջ շինարարությունը վերսկսվեր, ինչն էլ արդեն կյանքի էր կոչվում։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր