211652_close_icon
views-count1786 դիտում article-date 16:21 16-02-2025

Կյանքից հեռացել է «Պորտուի» երկարամյա նախագահ Պինտու դա Կոշտան

Մահացել է «Պորտուի» երկարամյա նախագահ Կոշտան 
88 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Պորտուի» երկարամյա նախագահ Ժորժե Նունու Պինտու դա Կոշտան, հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը։

«Պորտուն» կորցրեց իր պատմության մեծագույն առաջնորդին, մարդուն, ով թիմին բերել է բազմաթիվ հաղթանակներ։ Նրա անունը հավերժ կմնա երկրպագուների հիշողություններում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Պինտու դա Կոշտան ղեկավարել է «Պորտուն» 1982-ից 2024 թվականը՝ այս ընթացքում թիմին բերելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ Պորտուգալիայի 23 չեմպիոնություն և 2 Չեմպիոնների լիգայի գավաթ։

Նրա հիշատակին ակումբի բոլոր թիմերը կիրակի օրը մեկ րոպե լռությամբ կհարգեն նրա հիշատակը։

Աղբյուրը՝ Armsport.am

 

Նմանատիպ նյութեր