«Պորտուի» նախագահ. Ռոնալդուն աշխարհում լավագույնն է, իսկ Մեսին այլմոլորակային է
«Պորտուի» նախագահ Ժորժե Պինտու դա Կոշտան համեմատել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Բարսելոնայի« հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
«Ռոնալդուն, թե Մեսի՞ն: Որպես պորտուգալացի կասեմ, որ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Մեսին այլմոլորակային է:
Ինձ համար շատ ցավալի է, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը Մեսիին չի ընդգրկում լավագույն խաղացողների եռյակում: Դա աբսուրդ է:
Մարդ չպետք է գլուխը հայրենասիրությունից կորցնի», ասել է դա Կոշտան: