Կյանքից հեռացել է Շիրակի պետական համալսարանի երկարամյա դասախոս Աստղիկ Սիմոնյանը
Կյանքից հեռացել է Շիրակի պետական համալսարանի երկարամյա դասախոս Աստղիկ Սիմոնյանը։ Այս մասին հայտնում է Շիրակի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջը:
Աստղիկ Սիմոնյանը 1993թ․ մինչև օրս աշխատում էր Շիրակի պետական համալսարանում որպես հոգեբանության դասախոս՝ վայելելով գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը։
Դասախոսական աշխատանքին զուգահեռ Ա․ Սիմոնյանը հոգեբանական և կրթադաստիարակչական ծառայություններ է մատուցել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաներին։
Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթն իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնում Ա․ Սիմոնյանի ընտանիքին և հարազատներին։
Աստղիկ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 19։00-ին, «Անի» թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում, հուղարկավորությունը՝ հուլիսի 17-ին, ժամը 14։00-ին, նույն վայրից։