Երևանում՝ նոր դիսպետչերական կետերից մեկում տեղադրված, եվրոպական չափանիշներին համապատասխան, մոտ 5000 ԱՄՆ դոլար արժողությամբ բիոզուգարանը տականքը կամ տականքները նետել են ձորը, ինչն առաջացրել է վարորդների զայրույթը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երբ ամիսներ առաջ Երևանում քաղաքային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին կատարում, պահանջում աշխատավարձի բարձրացում, նաև ուզում էին, որ իրենց համար տարրական պայմաններ ապահովեն, այդ թվում դիսպետչերական կետերում պարտադիր լինեն զուգարաններ։
Այսօր՝ փետրվարի 7-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Իսակովի պողոտայի` ժողովրդին հայտնի Արգավանադում, երթակարգավարական կետի համար 34 վերջնամասում `«կոնեցում», աշխատող վարորդներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ անհայտ անձը կամ անձինք անշնորհք վերաբերմունք են ցուցաբերել ու օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից դիսպետչերական կետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված, եվրոպական չափանիշներին համապատասխան բիոզուգարանը տարել ու շպրտել են ձորը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կառավարության հետ, մեր պահանջը՝ դիսպետչերական կետերում զուգարանների հետ կապված, լուծեց։ Ու կարճ ժամանակում քաղաքապետարանը մոտ 5000 ԱՄՆ դոլար արժողությամբ բիոզուգարաններ տեղադրեց մի քանի դիսպետչերական կետերում, մի մասն էլ առաջիկայում են տեղադրվելու։ Բայց արի ու տես, որ կան պորտաբույծներ, որոնց լավ բան անելը դուր չի գալիս։ Հիմա թող Մալաթիայի ոստիկանները աշխատեն ու գտնեն կատարողին կամ կատարողներին ու պարտավորեցնեն իրենց միջոցներով նոր բիոզուգարան գնել, իսկ հետո օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության, ինչը դասը կլինի, որ հետագայում նման բաներ տեղի չունենան»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։