211652_close_icon
views-count14456 դիտում article-date 23:15 04-02-2025

Շենգավիթի ոստիկանների հերթական օպերացիան, որը կրել է «Ջուրը հետքերը չի մաքրի» անունը, տվեց իր արդյունքը․ Նոր Խարբերդում «Վեոլիա ջրի» տեղադրած ջրաչափերի գողերը հայտնաբերվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Շենգավիթ վարչական տարածքը մի իսկական պայքարի թատերաբեմ են սարքել՝ կապված հանցագործությունների բացահայտման, հանցագործությունների կանխման ու նախականխման ուղղությամբ, անգամ այնպիսի հանցագործություններ են Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել, որ երկար տարիներ, ինչպես ժողովուրդն է ասում, այդ հանցագործությունների բացահայտման վրա փոշի է դրված եղել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 29-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող «Վեոլիա ջրի» կողմից տեղադրված ջրի հաշվարկային ցուցիչը գողացել են։ 

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը ու համայնքային ոստիկանները գործի են անցնում և օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ գողությունը կատարել է Ավան Առինջում հաշվառված 26-ամյա Արմեն Խ․-ն։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նա գտնվում Նոր Խարբերդ Ամառանոցներ փողոցներից մեկում, որտեղ էլ մեկնելով նրան հայտնաբերում են, ապա գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ջրաչափը ինքն է գողացել և ոչ միայն դա, այլ մի քանի հասցեներից ևս ջրաչափեր է գողացել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով գողություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով 1 անձ նույնպես որպես կասկածյալ Շենգավիթի ոստիկանների կողմից հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 32-ամյա բնակիչ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։

Ոստիկանները պարզել են նաև, թե որտեղ են գողոնը նրանք իրացրել։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր