2116 դիտում
16:06 03-02-2025
Ինչպես են մարվելու անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների պարտավորությունները. մանրամասներ
«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ս/թ․ փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:շ
Ծառայությունը շահառուների ցուցակն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափ է սահմանում 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։
Որոշմամբ սահմանված բռնագանձման նոր չափը՝ 20%-ը, միջոցառման շահառուների նկատմամբ կկիրառվի Միասնական սոցիալական ծառայության կողմից կազմված ցուցակն ստանալուն հաջորդող ամսվա 1-ից և կգործի 24 ամիս ժամկետով։
Տեղեկացնում ենք նաև, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորող ցուցակում ընդգրկվելու համար անձը՝

- պետք է 2025թ․ փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը միայն մեկ անգամ ներկայացնի դիմում կա՛մ առցանց եղանակով՝ www.e-social.am կայքէջի միջոցով, կա՛մ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում այցելելով,
- 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում վարկառուի որևէ վարկ դասակարգվել է որպես անհուսալի է (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով), և որի կամ որոնց մայր գումարը կամ գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 դրամը (համարժեք արտարժույթը),
- սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է գրանցված աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության։
Նմանատիպ նյութեր
1654 դիտում
13:12 07-01-2025
Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
2110 դիտում
10:31 22-01-2014
Հերոինի այդպիսի մեծ քանակ ոչ ոք երբեք չի փորձի անցկացնել «անհուսալի» և «չփորձարկված» ճանապարհով. ՀԺ
6095 դիտում
11:13 15-06-2018
Ե՞րբ բանկերը կորոշեն զիջել անհուսալի անձանց տույժ-տուգանքները․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
820 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
730 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը