211652_close_icon

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. խոսքը անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսավորման մասին է. Հակոբ Բադալյան

views-count730 դիտում article-date 17:22 23-04-2025
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ: Խոսքը անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսավորման մասին է, որոնց վարկային պաշտավորությունը չի գերազանցում 3 միլիոն դրամը, իսկ մայր գումարը՝ 1 միլիոն դրամը: Իհարկե պայման է, որ «անհուսալի վարկ ունեցողը» ունենա ներկայումս զբաղվածություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Պետական բյուջեի, այսինքն հարկատուների համար սա կարժենա մոտ 170 միլիարդ դրամ, ըստ կառավարության:

Այսպիսով, ՀՀ բոլոր հարկատուները, այդ թվում գուցե ոչ պակաս ֆինանսական դժվարություն ունեցողները, որոնք սակայն «անհուսալի վարկ» ունեցողի վերը նշված կատեգորիայում չեն, կֆինանսավորեն մի ծրագիր, որը այլ բան չէ, քան նախընտրական տարվա հաշվարկ:

Իհարկե նաեւ փաստացի 170 միլիարդ դրամի «բոնուս» է բանկային համակարգին, որն առանց այդ էլ անցնող երեք տարիներին աշխատում է գերշահույթով, այդ թվում նաեւ քաղաքացիներին բանկային համակարգից կախվածություն պարտադրող կառավարական որոշումների շնորհիվ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր