211652_close_icon
views-count2464 դիտում article-date 17:15 01-02-2025

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. դիզվառելիք տեղափոխող «GAZ 53» բեռնատարը նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում «GAZ 53» մակնիշի դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Վարորդին առաջինը օգնության են հասել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվո ճանապարհի այդ հատվածում աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արման Ստեփանյանի, Արգամ Մելիքյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահե Իսրայելյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները պարզել են վարորդի ինքնությունը: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր