211652_close_icon
views-count23050 դիտում article-date 23:44 09-04-2015

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. դիզվառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում КамАЗ մակնիշի 367 LO 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայի վարորդ Խաչիկ Դավթյանը Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրի ոլորանապտույտ հատվածում ավտոմեքենայով կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջվելուց հետո վառելիքի արտահոսք է սկսվել՝ առանց բռնկման: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, որից հետո նրանց օգնության ձեռք են մեկնել «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բենզատարը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր