211652_close_icon
views-count16538 դիտում article-date 21:05 09-11-2024

Ավտովթար Արագածոտնի մարզում. «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. 3 վիրավորներից 1-ին ավտոմեքենայից դուրս են բերել Թալինի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի  9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Թալինի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Կաքավաձոր գյուղի խաչմերուկում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և հայտնվել ձորակում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար, օրվա պատախանատու Հարություն Պողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Տիգրան Փարսյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչութան Թալինի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորութւյամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր