211652_close_icon

Տրանսպորտային համակարգի վերակազմակերպման նախագծով կրճատվելու են գծերի երկարությունները․ Միքայել Նահապետյան

views-count1537 դիտում article-date 10:01 29-01-2025
Տրանսպորտային համակարգի վերակազմակերպման նախագծով կրճատվելու են գծերի երկարությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը․

«Ասեմ` հետո ձեզ խաբված չզգաք:

Տրանսպորտային համակարգի վերակազմակերպման նախագծով կրճատվելու են գծերի երկարությունները։ Այսինքն, պայմանական Ավանից մինչև Էրեբունի առնվազն 2, իսկ կարող ա կարիք առաջանա 3 տրանսպորտ փոխել։
Եթե դա տեղի ունենա (իսկ ըստ նախագծի դա տեղի է ունենալու) ապա Ավան-Էրեբունի երթի համար կարող է ստիպված լինենք վճարել 300 կամ նույնիսկ 450 դրամ և հետևաբար ստիպված կգնենք տարեկան փաթեթ, որը շատ թանկ է, բայց իմ նկարագրած դեպքից էժան։ Ընդ որում, այս հարցը չի լուծվում նաև 100 դրամը պահպանելու դեպքում։

Ըստ այդմ, անհրաժեշտ է հարկադրել զիջումներ հենց երկարաժամկետ փաթեթների հարցում։ Երկարաժամկետ փաթեթները աշխարհում ընդունված լավ պրակտիկա է։

Խնդիրը դրա չհիմնավորված գինն է։

Եվ եթե հիմա բողոքը մարի, հետո 41 համարի ուղևորները առանձին, իսկ 63-ինը առանձին չեն հավաքվելու բողոքեն երթուղու փոփոխության դեմ։

Ըստ այդմ, թվացյալ զիջումը ծուղակ է, քանի դեռ չեն վերանայվել երկարաժամկետ փաթեթների արժեքները, կամ չի հայտարարվել, որ ոչ թե մեկ ուղևորությունն է 100 կամ 150 դրամ, այլ 90 րոպեի ընթացքում բոլոր ուղևորությունները»։

Նմանատիպ նյութեր