211652_close_icon
views-count583 դիտում article-date 14:06 11-11-2026

Նիկոլ Փաշինյանն ու Յակով Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Անթալիայում ընթացող COP31 – Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

Նմանատիպ նյութեր