211652_close_icon
views-count802 դիտում article-date 14:32 11-11-2026

Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. բոլոր միջոցները հաշված են. ֆինանսների նախարար

Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Մենք հայտարարել էինք, որ այդ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին և Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական է:

Լրագրողի դիտարկմանը, թե չկան այլ լրացուցիչ միջոցներ, նախարարը պատասխանեց. «Չէ, չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»:

Նմանատիպ նյութեր