9412 դիտում
16:47 17-06-2020
Ալեն Սիմոնյանը պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն բերանից թռցրեց. Միքայել Նահապետյան
Մի կես ժամ առաջ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պետական և ծառայողական գաղտնիք համարվող ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկություն բերանից թռցրեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Մի կողմ թողնենք թե էդ տեղեկատվությունը ինչքանո՞վ պիտի գաղտնիք լիներ, այլ փաստենք, որ Ալենը էդ հարցազրույցի սկզբում ասում էր «Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, ես էլ խախտեմ պիտի պատասխան տամ»։
Քրեական օրենսգիրք, հոդված 306. 2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Ի դեպ Նահապետյանի գրառմանն անդրադարձել է Ալեն Սիմոնյնաը եւ մեկնաբանություններ թողել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով երեկ ԱԱԾ–ի դիմաց ոստիկանականների գործողությունների հետեւանքով լրագրողների տուժելուն եւ ոստիկաններից մեկի հայտարարությանը, թե դա իրենց ամբողջ ներուժը չէր, ասել է. «Ոստիկանական զորքերում կան 20 հազարից ավելի աշխատակիցներ եւ նույնիսկ 1 կամ 10 ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի, առնվազն ազնիվ չէ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26172 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
631 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
517 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am